Ֆինանսական շուկաներ
Հասանելի են ամերիկյան, եվրոպական և ասիական 20-ից ավել երկրների ֆինանսական շուկաներում շրջանառվող արժեթղթեր
Իմանալ ավելինՆոր եկամուտներից նոր նպատակներ
Evocabank-ն առաջարկում է բոլորովին նոր թվային պրոդուկտ՝ EvocaINVEST ներդրումային հավելվածը, որի միջոցով Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն գնել և վաճառել արժեթղթեր միջազգային ֆինանսական շուկաներում՝ առանց բանկ այցելելու։
Հավելվածը հասանելի է վեբ և բջջային տարբերակնեով։
Ինչպե՞ս դառնալ օգտատեր
Դարձեք Բանկի հաճախորդ
Կարող եք դառնալ Բանկի հաճախորդ՝ մոտենալով ցանկացած մասնաճյուղ կամ դիմել օնլայն
Բացեք Բրոքերային հաշիվ
Բրոքերային հաշիվ բացելու համար հարկավոր է այցելել Բանկի գլխամասային գրասենյակ
Ներբեռնեք հավելվածը
EvocaINVEST-ը հասանելի է Վեբ և Մոբայլ հավելվածի (iOS և Google Play) տարբերակներով
Համալրեք հաշիվը
Համալրեք Ձեր բրոքերային հաշիվը Evocabank-ում և կատարեք ներդրումներ միջազգային ֆինանսական շուկաներում
Կատարեք ներդրումներ
Կատարեք ներդրումներ ամերիկյան, եվրոպական և ասիական ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաներում
Ստացեք եկամուտներ
Ստեղծեք հնարավորություն ստանալու լրացուցիչ եկամուտ և ուղղորդեք այն Ձեր նոր նպատակների իրականացմանը
EvocaINVEST ՀԱՎԵԼՎԱԾ
EvocaINVEST ներդրումային հավելվածի միջոցով կարող եք կատարել և կառավարել ներդրումներ 20-ից ավելի երկրների ֆինանսական շուկաներում՝ գնելով և վաճառելով միջազգային հանրահայտ ընկերությունների արժեթղթեր։
ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ EvocaINVEST-Ի ՄԱՍԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻՑ
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
Ստացեք EvocaINVEST հավելվածի վերաբերյալ ձեր հարցերի պատասխանները
Ո՞վ կարող է դառնալ EvocaINVEST հավելվածի օգտատեր։
EvocaINVEST հավելվածի օգտատեր կարող է դառնալ Evocabank-ի հաճախորդ հանդիսացող յուրաքանչյուր անձ: Եթե դեռ հաճախորդ չեք, կարող եք մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ դիմել օնլայն:
Ինչպե՞ս դառնալ EvocaINVEST հավելվածի օգտատեր։
EvocaINVEST հավելվածի օգտատեր դառնալու համար հարկավոր է բացել Բրոքերային հաշիվ` մոտենալով Բանկի Գլխամասային գրասենյակ:
Հավելվածի ի՞նչ տարբերակներ են հասանելի։
Ինչպե՞ս համալրել հաշիվը։
Համալրելով Evocabank-ում Ձեր Բրոքերային հաշիվը` կարող եք օգտվել մեր ներդրումային ծառայություններից և կատարել արժեթղթերի առուվաճառք մի շարք միջազգային ֆինանսական շուկաներում:
Ի՞նչ արժեթղթեր են հասանելի հավելվածում։
EvocaINVEST հավելվածում հասանելի են ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաների (ԱՄՆ, Եվրոպա, Ասիա) արժեթղթեր: Ֆինանսական շուկաների ցանկին կարող եք ծանոթանալ`անցնելով հետևյալ hղումով:
Ինչպե՞ս ծանոթանալ ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարներին։
Մեզ մոտ Բրոքերային հաշվի բացումն ու սպասարկումը անվճար է: Կնքված գործարքների դիմաց գանձվող միջնորդավճարներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով:
Ինչպե՞ս ծանոթանալ հավելվածին:
Մինչ օգտատեր դառնալը, հնարավորություն ունեք ծանոթանալու հավելվածի Վեբ տարբերակին՝ մուտք գործելով Guest mode ռեժիմով: